Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

29 մայիս 2018 10:13

«Ժամանակ». Սպառողներն այլեւս գազի ներտնային սպասարկման գումար չեն վճարի.վերջ Կարապետյանի բիզնեսին

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուր­դը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մե­կից:
Խոսքը գազամատակարարման ներտնային համակար­գի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարի­ներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապե­տյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին:
Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխա­տակիցները, եւ հայ սպառողնե­րն այլեւս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայու­թյան համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր