Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքերդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

29 մայիս 2018 11:50

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Սողոմոնյանը նշանակվել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝
Առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սողոմոնյանին (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 12-2.1-11) մինչև 6 ամիս ժամկետով նշանակել առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արման Պողոսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Պողոսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր