Գազի ներտնային սպասարկման վճարները «Գազպրոմ Արմենիայից» ԱԻՆ-ին փոխանցելու հարց չի քննարկվել
![Գազի ներտնային սպասարկման վճարները «Գազպրոմ Արմենիայից» ԱԻՆ-ին փոխանցելու հարց չի քննարկվել Գազի ներտնային սպասարկման վճարները «Գազպրոմ Արմենիայից» ԱԻՆ-ին փոխանցելու հարց չի քննարկվել](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-05/medium/1527664407_100.thumb.jpg)
Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը գրել էր, որ գազի ներտնային սպասարկման համար վճարները հավաքելու գործառույթը «Գազպրոմ Արմենիայից» փոխանցվում են ԱԻՆ-ին:
«Տեղեկությունը չենք մեկնաբանի, միայն ասեմ, որ նման հարց չի քննարկվում»,- Tert.am –ին հայտնեցին ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:
Ինչպես հավելեցին ընկերությունից, 2018 -ի հունվարի 1-ի դրությամբ ընկերությունն ունեցել է համակարգին միացված (այսինքն՝ բաժանորդ են, բայց հնարավոր է՝ գազ չեն սպառում Հայաստանում չլինելու և այլ պատճառներով) 692 հազար 382 բաժանորդ:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ի 1 կետի համար գազի ներտնային սպասարկման արժեքը տարեկան 2270 դրամ է, 2 կետի համար՝ (գազօջախ, գազայրիչ և այլն) 4540 դրամ, իսկ 3 և ավելի կետերի համար՝ 6810 դրամ:
Նշենք, որ գազի ընդհանուր բաժանորդների թիվը՝ 692 հազար 382, ամենացածր վարձավճարով բազմապատկելու դեպքում ստացվում է 1 մլրդ. 571 մլն. 707 հազար 1440 դրամ, երկու կետի դեպքում ստացվում է 3 միլիարդ 134 միլիոն 334 հազար 280 դրամ, իսկ 3 և ավելի կետերի դեպքում՝ 4 միլիարդ 701 միլիոն 501 հազար 420 դրամ: