Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 3-ի համար       Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

30 մայիս 2018 18:22

Երեխան մահացել է մոր կողմից սարսափելի ծեծի ենթարկվելու հետևանքով

Երեխան մահացել է մոր կողմից սարսափելի ծեծի ենթարկվելու հետևանքովՎոլգոգրադի մարզում հետաքննում են երեքամյա երեխայի մահվան սարսափելի գործը: Նանխնական տվյալներով՝ երեխային ծեծել է սեփական մայրը, ով ավելի վաղ զրկված է եղել երեք ավագ երեխաներին դաստիարակելու ծնողական իրավունքից՝ գրում է life.ru-ն:
Մայրը հերքում է, որ երեխայի մահվան հետ որևէ կապ ունի: Նրա խոսքով՝ տղան բողոքել է որովայնի շրջանում սուր ցավերից: Ինքը, իբր, դեղահաբ է տվել և քնեցրել երեխային, իսկ առավոտյան նրան մահացած է գտել:
Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ մահը վրա է հասել որովայնի բութ վնասվածքից. երեխայի մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ և ճանկռվածքներ են եղել: Մասնագետների պնդմամբ՝ փոքրիկի մահվան պատճառը ներքին օրգանների արյունահոսությունն է եղել:
Երեխայի մոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Առողջությանը գիտակցված վնաս հասցնելու համար, որը հանգեցրել է տուժողի մահվան անփութության հետևանքով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր