Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել          Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին    

30 մայիս 2018 19:01

Ջավախքում հատկապես, որ քաղաքներ և գյուղեր կայցելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

 
Hayacq.com-ի տեղեկություններով Հայաստան հետադարձ ճանապարհին՝ Ջավախքում, նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումները Ծալկայում՝ կայցելի գուսան Հավասու ծննդավայր Այազմա գյուղ, Փոկայում, Սաթխայում, Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում, Նինոցմինդայում և Ախալքալակում: Ախալքալակի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի հետ:

Նշենք, որ սա վերջին շրջանում ՀՀ առաջին դեմքի աննախադեպ այց է Ջավախք: Թերևս առաջին անգամ, Վրաստան այցի շրջանակներում, Ջավախքում եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականին, որտեղ կայացել է նրա հանդիպումը այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հետ:
 
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած բազմաթիվ պաշտոնական այցերի շրջանակներում երբևէ Ջավախք չեն այցելել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր