Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

30 մայիս 2018 20:35

Թեստ. ընտրեք ստվերապատկերներից մեկը

Թեստ. ընտրեք ստվերապատկերներից մեկը#1 Լավատես եք, լի կենսական էներգիայով: Սովոր եք համառորեն քայլել նպատակներին հասնելու ճանապարհով՝ ներդնելով մաքսիմում ջանքեր: Ուժեղ մարդ եք, բայց հարկավոր է նաև ժամանակ տրամադրել հանգստին: Հարկավոր չէ ամեն ինչ վերահսկողության տակ պահել: Աշխատակիցրներին ևս թույլ տվեք դրսևորել իրենց: Այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ նրանք ձեզ հուսախաբ չեն անի:
#2 Շատ զգացմունքային եք, շրջահայաց, ինչը թույլ է տալիս նկատել ցանկացած մանրուք, որը կարող է կարևոր նշանակություն ունենալ ձեզ համար: Ապրում եք՝ լսելով սրտին, ինչը շատերին է տարօրինակ թվում, սակայն ձեզ հնարավորություն է տալիս սուտը տարբերել ճշմարիտից: Դրա շնորհիվ ձեզ շրջապատում են հավատարիմ, նվիրված ընկերներ: Կարողանում եք լուծել ցանկացած խնդիր, ինչի շնորհիվ լիդեր եք դառնում աշխատավայրում:
#3 Ռացիոնալ, ճիշտ որոշում կայացնելու համար ուշադրություն եք հատկացնում ցանկացած դետալի, ինչը թույլ է տալիս հասնել նպատակներին: Եվ եթե կարողանում եք գտնել այդ որոշումը, կարող եք վստահ լինել, որ այն ռացիոնալ ձևով կօգտագործվի: Այսպիսի մոտեցումը երբեմն ձեզանից երկար ժամանակ է խլում: Փորձեք ավելի պարզ մոտեցում ցուցաբերել ամեն հարցի: Հնարավոր է՝ այդ մեթոդն ավելի արդյունավետ կլինի:
#4 Ամբիցիոզ եք, որքան էլ տարօրինակ հնչի, ձեր գլխավոր մրցակիցը հենց դուք եք: Ավելին իմանալու ձգտումը ստիպում է մշտապես լայնացնել գիտելիքների պաշարը: Բավական մեծ փորձ եք ձեռք բերել, որն օգնում է լուծել գրեթե յուրաքանչյուր խնդիր: Ձեզ հանգստանալու ժամանակ տվեք: Հնարավոր է՝ այս շրջանում հանդիպեք մարդու, ում սպասել եք ամբողջ կյանքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր