Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

31 մայիս 2018 10:38

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն հայտնվել է իր իսկ փորած փոսում. ամեն ինչ ուշ է. գնացքը վաղուց է գնացել

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն հայտնվել է իր իսկ փորած փոսում.  ամեն ինչ ուշ է. գնացքը վաղուց է գնացել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն հայտնվել է իր իսկ փորած փոսում: ԱԺ ՀՀԿ խմբակցությունից սկսվել է արտահոսքը: Արդեն երկու պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանն ու Արթուր Գեւորգյանը, հայտարարել են ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին: Առաջիկայում նման հայտարարությամբ հանդես կգա մի քանի այլ պատգամավոր եւս: Ու հիմա ՀՀԿ-ն չունի օրենսդրական որեւէ լծակ կանխելու համար տեղի ունեցողը, ստիպելու պատգամավորներին, որ խմբակցությունից հեռանալու դեպքում վայր դնեն մանդատները: Ավելին` երբ ժամանակին ԲՀԿ-ն պահանջում էր ԱԺ կանոնակարգ օրենքում նման դրույթ ամրագրել, ՀՀԿ-ականները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին: Ընդհակառակը, խմբակցությունից հեռացած պատգամավորների համար ազատ գործունեության երաշխիքներ սահմանվեցին ոչ միայն օրենսդրությամբ, այլեւ ԱԺ կանոնակարգ օրենքով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՀՀԿ վերնախավն այս օրերին ափսոսում է, որ չի գնացել այդ քայլին. մասնավոր զրույցներում նրանք պարբերաբար այդ մասին են խոսում: Այն ժամանակ ՀՀԿ-ականների մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանն օրերից մի օր հրաժարական կտա, իրենք կհեռանան իշխանությունից: Ընդհակառակը, ՀՀԿ-ում համոզված էին, որ դեռ 20-30, միգուցե 40-50 տարի իրենք են լինելու իշխանության ղեկին, իրենք են թելադրելու խաղի կանոնները: Իսկ օրենսդրությամբ խմբակցությունից հեռացած պատգամավորներին գործունեության ազատ երաշխիքներ տալով` իրենք կփորձեին վերահսկողության լծակներ ունենալ խորհրդարանական մյուս խմբակցությունների վրա. իրենց մարդկանց ներդնելով տարբեր խմբակցություններում` միշտ հնարավորություն են ունեցել պատեհ պահի «պայթեցնելու ականները», խմբակցություններից դուրս բերելու իրենց մարդկանց` այդպես «զինաթափելով» ընդդիմախոսներին: Եւ այդ մեթոդը կիրառվել է տարիներ շարունակ՝ ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի դեպքում, երբ վերջիններս հեռացան իշխանությունից: Բայց հիմա, փաստորեն, ՀՀԿ-ի համար ամեն ինչ ուշ է. ՀՀԿ գնացքը վաղուց է գնացել:
Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր