Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

31 մայիս 2018 10:02

«Հրապարակ». որոշել է «լինչի դատաստան» տեսնել «դավաճանների» նկատմամբ

«Հրապարակ». որոշել է «լինչի դատաստան» տեսնել «դավաճանների» նկատմամբ«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի հեղինակություն Պիստ Արմենը՝ Արմեն Իսրայելյանը, ում համարում են Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանի տանիքը, վերջին օրերին թաղի մանկապարտեզների եւ դպրոցների տնօրեններին խիստ հանձնարարական է տվել՝ պարզել բոլոր այն «դավաճաններին», ովքեր ահազանգել են իրավապահ մարմիններին, թե մարդկանց պարտադրաբար ուղարկում են ակցիաների՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի։
Տեղեկություններ կան, որ որոշ կրթական հաստատություններից եւ մասնավորապես Պիստի քրոջ տնօրինությամբ գործող թիվ 64 մանկապարտեզի վերաբերյալ անհայտ անձինք ահազանգել են իրավապահներին՝ հայտնելով, որ աշխատակազմին պարտադրաբար ցույցերի են ուղարկում։ Պիստն էլ որոշել է «լինչի դատաստան» տեսնել «դավաճանների» նկատմամբ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր