Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

31 մայիս 2018 12:48

Հրաշալի հանդիպում եմ ունեցել նրա հետ. Քիմ Քարդաշյանը փորձում է օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter -ի էջում  գրել է, որ հրաշալի հանդիպում է ունեցել Քիմ Քարդաշյանի հետ. «Այսօր ես հրաշալի հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել նրա հետ բանտային բարեփոխումների ու դատավճիռների կայացման մասին»։

Թրամփից բացի, Քարդաշյանը հանդիպել է նաև նրա ավագ դստեր՝ Իվանկայի ու նրա ամուսնուի՝ Ջարեդ Քուշների հետ:
Քիմ Քարդաշյանը համագործակցում է նախագահի օգնական նշանակված Իվանկա Թրամփի, ինչպես նաև նրա ամուսնու հետ՝ փորձելով օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ:

Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի ապօրինի վաճառքի համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, որը հայուհուն շնորհակալական նամակ էր գրել այդ նախաձեռնության համար։ Էլիսն արդեն 21 տարի ճաղերի ետևում է։ Ու Քիմը փորձում է օգնել, որ նա ազատ արձակվի։

Կնոջն օգնելու նպատակով Քարդաշյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Քուշների հետ: Հեռուստաաստղը խնդրել է ազդել նախագահի վրա, որպեսզի նա ներում շնորհի կնոջը։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Թրամփին այն ժամանակի համար, որը նա հատկացրեց ինձ։ Մեր հույսն այն է, որ նախագահը համաներում կշնորհի Էլիսին, որը ցմահ ազատազրկման է դատապարտված։ Մենք լավատեսությամբ ենք նայում Էլիսի ապագային ու հույս ունենք, որ նա, իր նման շատ ուրիշների պես, երկրորդ շանս կստանա կյանքում»,- իր Twitter-ում գրել է Քիմը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր