Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

31 մայիս 2018 15:30

ԵՄ-ն այս տարի Հայաստանին 36 միլիոն եվրո դրամաշնորհ կտա

ԵՄ-ն այս տարի Հայաստանին 36 միլիոն եվրո դրամաշնորհ կտաԵվրամիությունը 2018 թվականին Հայաստանին տրամադրելու է 36 միլիոն եվրոյի դրամաշնորհ: Այս մասին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը:
Ընդ որում, այս տարվա դրամաշնորհը տրամադրվելու է ավելի մեծ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, համաձայն որի, ԵՄ-ն 2017-20 թվականների ընթացքում ՀՀ-ին է տրամադրելու 176 մլն եվրո:
Փոխարտգործնախարարի խոսքով, սակայն, այս տարվա դրամաշնորհը կարող է և ավելի մեծ լինել:
«Մենք ունենք մի շարք հանձնառություններ՝ մարդու իրավունքներ, բարեփոխումներ տարբեր բնագավառներում: Այս ուղղություններով, եթե կոնկրետ քայլեր ձեռնարկենք, ապա ավելին ավելիի  դիմաց սկզբունքը կկիրառվի»,- մասնավորապես, ասել է Պապիկյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր