Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից          Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում       Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա    

31 մայիս 2018 17:10

Գուցե 4 մարզպետ լինի «Ծառուկյան» դաշինքից

Գուցե  4 մարզպետ լինի «Ծառուկյան» դաշինքիցՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ հետայսու մարզպետները ընտրությունների ժամանակ «ձայներ ապահովելու» գործառույթ չեն կատարելու: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ մարզպետն ունի օրենքի գերակայություն ապահովելու դերակատարում և չպետք է որևէ կերպ ներգրավված լինի ընտրական գործընթացում:
Անդրադառնալով նոր նշանակումներին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ևս կլինեն մարզպետներ, բայց այս պահին չցանկացավ անուններ վկայակոչել: «Հնարավոր է՝ 4 մարզպետ լինի «Ծառուկյան» դաշինքից: Առաջիկայում կհստակեցվի, թե որ մարզերում»,-ասաց նախարարը: Պատասխանելով հարցին, թե ըստ ինչ արժանիքների են ընտրվել վեց մարզերի մարզպետները՝ նախարարը ասաց. «Հիմքում դրել ենք այդ մարդկանց՝ այսօրվա նոր Հայաստանի տեսլականին համապատասխանությունը, իրենց անցած քաղաքական ճանապարհը, կրթական ու մյուս արժանիքները»: Հետո ավելի մանրամասնեց, որ նորանշանակ մարզպետները չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, զբաղվել գործարարությամբ: «Պաշտոնյան այսուհետ պետք է իմանա, որ իր դերակատարումն օրենքով սահմանված կարգով իր պարտավությունները կատարելն է»,-հավելեց նախարարը:
Հարց հնչեցվեց, որ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը գործարար շրջանակից է, որին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ այդ մասին ինքը տեղեկություն չունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր