Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

31 մայիս 2018 18:50

Երեւանի փոխքաղաքապետը՝ քաղաքապետարանի եւ թաղապետարանի աշխատողների խուլիգանության մասին

 Երեւանի փոխքաղաքապետը՝ քաղաքապետարանի եւ թաղապետարանի աշխատողների խուլիգանության մասին
 Թավշյա հեղափոխության օրերին Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների խուլիգանական գործողությունները կպարզեն իրավապահ մարմինները: Խորհրդարանում ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Հարցն իրավական հարթությունում է։ Հավատում եմ իրավապահ մարմիններին։ Քննությունը կգնահատի իրավախախտումը։ Չեմ կարող թույլ տալ ինձ՝ նրանց փոխարեն եզրակացություններ անել»,- ասաց Արեյանը։
Մեր դիտարկմանը, որ արդեն ձերբակալվածներ կան, Արեյան ասաց, որ վստահում է իրավապահների աշխատանքին: Հարցին էլ՝ ինչու՞ չեն վերահսկել, որ աշխատանքի ժամին քաղաքապետարանում լինեն, այլ ոչ թե գնան ցույցի մասնակիցներին ծեծելու, փոխքաղաքապետն ասաց, որ նա տեղյակ չի եղել:
ՀԺ-ն գրել էր, որ ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդուփշուր արած տղամարդկանցից երկուսը ձերբակալվել է: ՀԺ-ի լրագրողի հետաքննությունների արդյունքում պարզվել էր, որ ձերբակալվածներն են Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանը եւ Էդմոն Պետրոսյանը, որն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, առաջատար մասնագետ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր