Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

01 հուն 2018 10:31

Ինչ են դրել մտքներին հանրապետականները.Արտահերթ ընտրությունների արգելք չկա.սա իսկապես զարմանալի է

Ինչ են դրել մտքներին հանրապետականները.Արտահերթ ընտրությունների արգելք չկա.սա իսկապես զարմանալի է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականներն անճանաչելիորեն կերպարանափոխվել են:
Այդ փաստը լավ երեւաց երեկ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո: ՀՀԿ ԳՄ անդամներից Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցությունը պատրաստ է թե ԸՕ-ի, թե ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների: Նա պնդել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ արգելք չի տեսնում:


Այնուհետեւ, խոսելով ԸՕ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ մեխանիզմների ներդրմանը, նա նշել է. «Որպես կարեւորագույն մեխանիզմներ՝ պարոն Փաշինյանը նշել է, որ պետք է լինի մատնահետքերի միասնական բազա․ Համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է եւ պատրաստ ենք մասնակցել քննարկումների։ Մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը։ Այսինքն, եթե որեւէ անձ դուրս է գալիս երկրից, պետք է արգելակփակվի նրա ընտրական իրավունքը»:
Սա իսկապես զարմանալի է: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2016 թվականին, երբ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունքում փոփոխվեց ընտրական օրենսգիրքը, այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն դիմադրում էր եւ մատնահետքերի միասնական բազայի, եւ ընտրացուցակները մաքրելու դրույթներին, որ պնդում էին ընդդիմադիրները:
Ու այն ժամանակ նույն Դավիթ Հարությունյանը փորձում էր հակառակը համոզել, իսկ երբ ստիպված էր այնուամենայնիվ համաձայնվել ընդդիմության պնդած որեւէ դրույթի, այնպիսի մեխանիզմներ էր առաջարկում, որ պարզապես անհնարին էին դարձնում օրենքի կիրառումը: Միաժամանակ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն մինչեւ վերջերս դեմ էր արտահայտվում արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց հիմա Դավիթ Հարությունյանի միջոցով փորձում է ուղերձ հղել՝ պատրաստակամության հայտնելով այս փուլում քննարկել այդ հարցը: Իսկապես, քաղաքական դաշտը գնալով հետաքրքիր է դառնում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր