Փաշինյանը հասկացրեց.ԲԷՑ-ը չի տրվի նաեւ Գագիկ Ծառուկյանին

«Հնչել են հայտարարություններ՝ բարձրավոլտ ցանցերի հետ կապված: Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո, եւ մենք պետք է շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք կառավարման մեթոդի մասին, պետք է որոշենք՝ պետական կառավարման է մնում, թե հանձնվում է մասնավոր կառավարման»,- ասաց վարչապետը:
Վերջինս նշեց, որ պետք է բացառել, որ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչվող որեւէ անձնավորություն կամ օֆշորային որեւէ անձ.«էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո: Պետք է առաջիկայում արագ որոշում կայացնենք ԲԷՑ-ի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություն չանենք ընկերության կարգավիճակի մասին, պետք է որոշենք՝ դա մնում է պետական, թե մասնավոր կառավարման: Մենք պետք է բացառենք, որ մասնավորեցման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ կապ ունեցող կամ օֆշորային գոտում ներառված ընկերություն»,- ասաց վարչապետը:
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր գրուպ»-ին 25 տարով հավատարմագրային կառավարման տրամադրելու պայմանագիրը դադարեցվել է:
«Բաց եւ թափանցիկ մրցույթով պետք է ամեն ինչ արվի»,- ասաց նա:
Վարչապետի այս հայտարարությունը մեսիջ էր նաեւ Գագիկ Ծառուկյանին: Նա իր խոսքում ասելով, որ ընկերությունը չի տրվելու իշխանության հետ կապ ունեցող անձի, հավանաբար նկատի ուներ Գագիկ Ծառուկյանին:
Վարչապետի այս հայտարարությունը մեսիջ էր նաեւ Գագիկ Ծառուկյանին: Նա իր խոսքում ասելով, որ ընկերությունը չի տրվելու իշխանության հետ կապ ունեցող անձի, հավանաբար նկատի ուներ Գագիկ Ծառուկյանին: