Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 հուն 2018 12:50

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինաշխատանքներում ևս ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինաշխատանքներում ևս ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներՀյուսիս-հարավ ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինաշխատանքներում, որոնք իրականացնում է չինական ընկերությունը, ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ:
Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Խնդիրը բավականին խորն է, մեզ առաջարկվող լուծումներից մեկն այդ ընկերության հետ համագործակցության կասեցումն է: Բայց չեմ կարծում, որ դա լուծում է, կան կոռուպցիոն խնդիրներ ևս, պետք է մանրամասն քննարկվի խնդիրը և համապարփակ լուծում գտնվի: ՊԵԿ-ի և ոստիկանության հետ պետք է խորանանք այս խնդրի մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,- ասաց փոխվարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այստեղ պետք է առավելագույնս արագ լուծումներ գտնել: «Ի վերջո, այդ ճանապարհի կառուցումը տեղապտույտի մեջ է: Ճանապարհի կառուցումը սերտորեն պայմանավորում է Իրանի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը, պետք է արագ աշխատենք, որպեսզի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը վերսկսվի»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր