Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

01 հուն 2018 14:58

Անտրամաբանական ու ոչ արդարացված ծախսեր են եղել գործուղումների ժամանակ. վերջ շռայլություններին

Անտրամաբանական ու ոչ արդարացված ծախսեր են եղել գործուղումների ժամանակ. վերջ շռայլություններինՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ աշխատակազմի բյուջեն արդյունավետ չէր տնօրինվում, ապա ավելացրեց, որ աշխատակազմն իսկապես ուռճացված է եղել, անտրամաբանական ու ոչ արդարացված ծախսեր են եղել:
«Խոսքը ծառայողական ավտոմեքենաների քանակության մասին է, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին է: Այն, որ մեր կառավարությունը գործելու է ավելի էֆեկտիվ, դա միանշանակ է: Շուտով դուք կտեղեկանաք ավտոմեքենաների, դիզվառելիքի կտրոնների ծախսերի կրճատման մասին»,- շեշտեց աշխատակազմի ղեկավարը:
Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվում է մոտ 110 ծառայողական ավտոմեքենա: «Նախնական մեր հաշվարկներով՝ այս պահին ծառայողական ավտոմեքենաների թիվը 30 տոկոս կրճատման է ենթակա: Այս թվի մեջ չեն մտնում մյուս գերատեսչությունների մեքենաները: Դրանք մենք կուսումնասիրենք: Բենզինի համար տրամադրվող կտրոններն են մեծ ծախս: Մեր թիվը սա չէր կանխատեսում: Այստեղ իսկապես մեծ խնայողությունների տեղ կա: Բենզինի համար շաբաթական 300 լիտր է ծախսվում: Սա շատ մեծ թիվ է: Աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատավայր, հիմնական ճանապարհը այստեղ է, և սա որևէ կերպ չի կարող լինել արդարացված»,- շեշտեց նա:
Անդրադառնալով գործուղումներին՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ վերանայելու են մոտեցումները: Նա ասաց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցը Աստանա իրականացվել է էկոնոմ կարգի չվերթով, նա գնացել է մենակ, առանց պատվիրակության:
«Այս ծախսերը միանշանակ կտրուկ կրճատվելու են»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր