Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում    

01 հուն 2018 17:35

70-ամյա տատիկը հղիացել է՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար

70-ամյա տատիկը հղիացել է՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համարՄեքսիկական Մասատլան քաղաքի բնակչուհի, 70 տարեկան Մարիա դե լա Լուիզը ցնցել է տեղի բնակիչներին իր խոստովանությամբ առ այն, որ շուտով մայր կդառնա: Նա իսկապես հղիության 6-րդ ամսում է:
 Ինչպես հաղորդում է The Sun-ը, թոշակառուն լրագրողներին ցույց է տվել հետազոտության արդյունքները՝ որպես ապացույց, և ուրախությամբ հայտարարել է, որ ինքը աղջիկ է ունենալու: Մարիա դե լա Լուիզը նախընտրում է իր տարիները ձեռքերը ծալած բազմոցին նստելու փոխարեն՝ ակտիվ կենսաձև վարել, իսկ այժմ արդեն մայրանալով՝ կարող է համաշխարհային հռչակ վայելել:
 Բանն այն է, որ թոշակառուն ցանկացել է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենածեր ծննդաբերող կին, բայց դրա համար անհրաժեշտ է փաստաթղթավորել իր հղիությունը: Թե ով է երեխայի հայրը՝ թոշակառուն չի հայտնում:
 Ապագա երեխան Մարիայի համար կլինի ութերորդը: Երբ մեծահասակ երեխաներն իմացել են իրենց ընտանիքում քրոջ ի հայտ գալու մասին, այնքան էլ չեն ուրախացել: Շուտով թոշակառուն կհանդիպի գինեկոլոգի հետ, և ամենայն հավանականությամբ նա ստիպված կլինի ծննդաբերել կեսարյան հատումով՝ տարիքի պատճառով:
Եթե ամեն ինչ ընթանա ծրագրածի համաձայն, ապա Մարիա դե լա Լուիզը կգերազանցի նախորդ մայրիկի՝ Մարիա Դել Կարմեն Բոուսադա դե Լարայի ռեկորդը: Իսպանուհին 2006 թվականին երկվորյակ տղաներ է ունեցել: Նա օգտվել է արհեստական բեղմնավորման ծառայությունից, հանուն որի նույնիսկ խաբել է իր տարիքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր