Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 հուն 2018 21:45

ԵՊՀ-ում առկա խնդրին 1-2 շաբաթից լուծումներ կտրվեն. Արայիկ Հարությունյան

Երևանի պետական համալսարանի ուսանողների` ռեկտորի հրաժարականի պահանջի վերաբերյալ խնդրին ՀՀ ԿԳ նախարարությունը մոտ ապագայում լուծումներ կառաջարկի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ շատ բացասական կվերաբերվի որևէ ԲՈւՀ-ի ղեկավարությանը, եթե նրանք փորձեն ինչ-որ կերպ միջամտել ուսանողական կառույցների գործունեությանը:

«Ես երկու օր առաջ եղել եմ ԵՊՀ-ում և հանդիպել այն ուսանողների հետ, ովքեր պահանջում են իրենց ռեկտորի հրաժարականը: Այդ երիտասարդների մեծ մասը մեզ հետ հավասար այս հեղափոխության դրական արդյունքների կրողն են: Կարծում եմ, որ նման ըմբոստության և հեղափոխական ակցիաների կարիք չկա, որովհետև իշխանությունն այսօր ունի լծակներ` խնդիրներ լուծելու համար: Ես այդ ուսանողներին կոչ եմ արել հանդարտություն ցուցաբերել, որովհետև այսօր, իրոք, կան շատ լուրջ հարցեր, իսկ ԲՈւՀ-երի հետ կապված խնդիրները կսկսեն մոտ 1-2 շաբաթից լուծումներ ստանալ»,- նշեց նախարարը:

Նրա կարծիքով՝ առաջիկայում հնարավոր կլինի խնդրին լուծումներ գտնել, սակայն արհեստականորեն իրենք չեն պատրաստվում միջամտել ուսանողական շարժումներին:
Հարությունյանն ընդգծեց, որ ՀՀ ԿԳ նախարարությունը չունի լիազորություններ որևէ մեկին պաշտոնանկ անելու: Այդ հարցը պետք է որոշեն այն անձինք կամ խորհուրդները, ովքեր մտնում են տվյալ ԲՈւՀ-երի ղեկավարության մեջ, իսկ գերատեսչությունն իրավական առումով լծակներ ունի` խորհուրդներ ձևավորելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր