Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

02 հուն 2018 11:12

Ստեփանակերտում ԱԱԾ սպեցնազը ծեծի է ենթարկել երկու քաղաքացիների. տասնյակ մարդիկ փակել են փողոցը

Ստեփանակերտում ԱԱԾ սպեցնազը ծեծի է ենթարկել երկու քաղաքացիների.  տասնյակ մարդիկ փակել են փողոցըԱրցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Այսօր Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Քաղաքացիները ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում։ Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Տասնյակ մարդիկ, վրդովված այս միջադեպով, երեկոյան իրենց ավտոմեքենաներով փակել են Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը։

Հավաքված մարդկանց պահանջը ծեծկռտուքին մասնակցած հատուկ ջոկատայինների ձերբակալությունն էր։ Նրանց մոտ բանակցելու էին եկել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։
Արայիկ Հարությունյանը հավաքված մարդկանց փոխանցեց Բակո Սահակյանի հավաստիացումը այն մասին, որ մեղավորները պատժվելու են, սակայն մարդիկ դեռ մի քանի ժամ չէին ցրվում ու փողոցը չէին բացում։ Միայն գիշերվա մեկի կողմերը համաձայնություն ձեռք բերվեց, որ փողոցը բացվում է և իշխանություններին մինչև 11։00 ժամանակ է տրվում, որ ծեծին մասնակցած հատուկ ջոկատայինները ձերբակալվեն։ Պահանջը չկատարվելու դեպքում փողոցը կրկին փակվելու է։
Ծեծի ենթարկվածներից մի հոգին ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Նելսոն Մինասյանի ազգականն է։ Մինասյանը հավաքված մարդկանց անունից գլխավոր բանակցողն էր։
Պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱԱԾ սպեցնազը տարբեր մարդկանց ծեծի է ենթարկում ու ահաբեկում։ Կարծում եմ` այն պարզապես պետք է ցրվի կամ փոխանցվի բանակի ենթակայության տակ։ Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարությունը ևս պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոններից։
***
Արցախի Հանրապետության ոստիկանությունն անմիջապես արձագանքել է.
Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի(ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր