Փաշինյանի հայտարարությունը կյանքի չկոչվեց. իրավապաշտպան
![Փաշինյանի հայտարարությունը կյանքի չկոչվեց. իրավապաշտպան Փաշինյանի հայտարարությունը կյանքի չկոչվեց. իրավապաշտպան](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1528107220_ovqer-ein-aysor-qaghaqapetaran-n125697-1.jpg)
Իրավապաշտպանը հիշեցրեց խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված այն հայտարարությունը, որ կանայք պետք է ակտիվորեն ներգրավվեն հանրային կյանքում. «Մենք տեսել ենք կանանց հավասար մասնակցությունը հեղափոխությանը, սակայն մենք չտեսանք այդ քայլը, որը հեղափոխություն պիտի աներ պատկերացումների եւ մշակույթի մեջ»։
Զառա Հովհաննիսյանը շատ մեծ կարեւորություն է տվել նաեւ կուսակցաշինությանը։ «Եթե քաղաքական գործունեություն վարելու ճանապարհը կուսակցություններն են, ապա նրանք իրենց ներքին ժողովրդավարության սկզբունքների մեջ գենդերային քաղաքականությունը պետք է ներառեն։ Եթե կուսակցությունը թերանում է այդ հարցում, դա արդեն իրենց խնդիրն է, ոչ թե հասարակության»,–նկատեց իրավապաշտպանը։
Նա նշեց, որ նոր գիտակցության հետ կարեւոր է նաեւ կառավարման նոր ձեւեր առաջ քաշելը։ «Եթե տեղի է ունենում խտրականություն, հանրույթի անտեսում, մենք տեսնում ենք ըմբոստություն եւ մերժում։ Ես չեմ ուզում, որ ամեն ինչ հասնի նրան, որ կանայք մերժեն տղամարդկանց իշխանությունը եւ ձեւավորեն այլ մեթոդներ»։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչը շեշտեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ժամանակ գենդերային հավասարության հարցը եւ քվոտաների խնդիրը հաշվի առնելու անհրաժեշտությունը. «ԸՕ–ում քվոտան պետք է բարձրացվի, օրենքով պետք է 30 տոկոս եւ ավելին դարձնել»։