«Գազպրոմ»-ը կդառնա «Գազպրոմ Արմենիա»-ի լիարժեք սեփականատերը՝ բաժնետոմսերը հասցնելով 100 տոկոսի

Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «ԱրմՌոսգազպրոմ» (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») ընկերության աշխատանքի և բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների մասին ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունները, որոնց համաձայն՝ «ԱրմՌոսգազպրոմ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը 80 տոկոսից հասցվել է 100 տոկոսի:
«Գազպրոմ»-ը «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետերն է: Հայաստանի գազատրանսպորտային համակարգի կազմում հաշվվում է 1682,2 կիլոմետր երկարությամբ գազատար: