Ինչպես են Հյուսիսային պողոտայից 2-ամյա երեխային առևանգում և ինչպես է Ոստիկանությունը պարզաբանում նրա գտնվելու վայրի մասին

Նշել ենք նաև, որ անչափահասին հայտնաբերելու նպատակով ոստիկանության ծառայողները բազմիցս այցելել են անչափահասի հոր եւ նրա հարազատների բնակարաններ, սակայն երեխան չի հայտնաբերվել։
Երեկ, երեխայի մայրը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր փոքրիկ որդուն:
Իսկ ահա Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը բաց նամակով դիմել էր ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ մեղադրելով ոստիկանությանը, որ չի կարողանում գտնել իր 2-ամյա որդուն։
Խնդրին՝ 23.05.2018 թ. անդրադարձել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ինչի շուրջ, նույն օրը, police.am կայքում տրվել է պարզաբանում։ Ի հավելումն, հայտնում ենք, որ 25.05.2018 թ. Հովհաննես Պ.-ն ներկայացել է Կենտրոնի քննչական բաժին, որտեղ էլ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողը դիմումի շրջանակներում բացատրություն է վերցրել նրանից։ Հովհաննես Պ.-ն հայտնել է, որ իր երեխաները գտնվում են իր մոտ և ինքը չի պատրաստվում վերադարձնել նրանց մորը, քանի որ վերջինս պատշաճ չի խնամում երեխաներին։
Հովհաննես Պ.-ն հայտնել է, որ Երևան քաղաքում ունի տարբեր բնակության վայրեր, ամեն օր իր գտնվելու հասցեն փոխում է, և չի նշել իր բնակության ստույգ հասցեն։
Նույն օրը ոստիկանության Կենտրոնականի բաժին է հրավիրվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հարկադիր կատարողը, ով Հովհաննես Պ.-ին պարտավորեցրել է երեխաներին վերադարձնել իրենց մորը։