Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով և ազատվեց քրեական պատասխանատվությունից          Դեռ կունենանք արևոտ օրեր, մի մոռացեք, մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ       Տեսանյութ.Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազան    

05 հուն 2018 12:30

«Ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. Ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է». Գևորգ Գրիգորյանը

«Ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. Ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է». Գևորգ ԳրիգորյանըԴերասան Գևորգ Գրիգորյանն դարձավ 28 տարեկան: Հեռուստադիտողը դերասանին ճանաչում է մի շարք հեռուստասերիալներից:

ShowBiz.am-ի հետ ունեցած զրույցում դերասանն անկեղծացավ, հիշեց իր մանկությունը, պատմեց զգացողությունների մասին, ինչպես նաև առաջին անգամ բարձրաձայնեց ու խոսեց ուկրաինուհի կնոջից բաժանվելու մասին:
-Քանի՞ տարեկան դարձավ այսօր Գևորգ Գրիգորյանը:
-Դարձա 28 տարեկան:

-Մանկությունից տպավորված և հիշվող ծննդյան օրը ո՞րն է եղել:
-Երբ դարձա 10 տարեկան, ինձ թվում էր՝ արդեն մեծ մարդ եմ. լուսանկարչական ապարատ էի նվեր ստացել, որով նկարում էի հենց այդ օրը և չափազանց ոգևորված էի:
-Կպատմե՞ք ձեր ձեռքբերումների մասին և ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը Ձեր:
-Ամենամեծ ձեռքբերումս իմ շրջապատի լավ մարդիկ են, ովքեր մնացել են կողքիս. շատերը եկան-գնացին, բայց մնացին նրանք, ովքեր կան: Ի դեպ՝ ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է:
-Հենց այդ հիասթափություններից ու կորուստներից կպատմե՞ք:
-Բնականաբար, ցանկացած մարդու կյանքում լինում են հիասթափություններ: Եղել են մարդիկ, ովքեր ուղղակի կորել են, բայց ունեմ մանկությունից շատ լավ ընկերներ, ովքեր իմ ամենամեծ ձեռքբերումներն են:
-Այս 28 տարիների ընթացքում եղե՞լ են բաներ, որոնց համար զղջում եք և շատ կուզեիք, ժամանակը հետ տալով, փոխել դրանք:
-Իմ կյանքում ոչինչ չէի փոխի, որովհետև ոչնչի համար չեմ փոշմանում. շատ գոհ եմ իմ կյանքից:
-Առհասարակ ինչպե՞ս եք սիրում անցկացնել ձեր ծննդյան օրը և ինչպե՞ս եք այսօր նշելու:
-Ծննդյանս օրը երբեք պլանավորած չեմ նշել. ոչ էլ այս անգամ: Հենց հիմա ընկերոջս՝ քանդակագործ, նկարիչ Հակոբ Վարդանյանի արհեստանոցում եմ, որտեղ դասի եմ, և ծնունդս էլ կանցնի հենց այստեղ:
-Ավելի շատ սիրում եք նվեր ստանալ թե՞ նվիրել և նվեր ստանալիս կարևորու՞մ եք արժեքը:
-Սիրում եմ և՛ ստանալ, և՛ նվիրել: Արժեքն ինձ համար էական չէ. կարևորը սրտանց նվիրելն է:
-Համարու՞մ եք Ձեզ լիակատար երջանիկ մարդ:
-Ամբողջովին այո՛, որովհետև զբաղվում եմ նրանով, ինչով որ ուզում եմ և հակառակը՝ այն, ինչ չեմ ուզում, չեմ անում:
Աղբյուր՝ showbiz.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր