Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 հուն 2018 11:01

«Ժողովուրդ».Սև ցուցակներ կազմողներն ասել են՝ Տեր-Պետրոսյանի «լյուբիմչիկներին» մզցնելու ենք. Արմինե Գրիգորյանը՝ շոու-բիզնեսի մոնոպոլիաների մասին

«Ժողովուրդ».Սև ցուցակներ կազմողներն ասել են՝ Տեր-Պետրոսյանի «լյուբիմչիկներին» մզցնելու ենք. Արմինե Գրիգորյանը՝ շոու-բիզնեսի մոնոպոլիաների մասին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է շոու-բիզնեսում մոնոպոլիաների մասին` ասելով, որ նոր կառավարության 100 օրը լրանալուց հետո ինքը բարձրացնելու է այդ հարցը: «Դաշտը մոնոպոլիզացված է վերջին քսան տարում, վերջին տասը տարում՝ ավելի խորացված կերպով: Սեւ ցուցակներ, իհարկե, կային դեռեւս 1998-ից, բայց այն ժամանակ էլի ինչ-որ տեղեր կանչում էին: 2008-ից դռները բացվում են միայն այն մարդկանց առջեւ, որոնք հաճոյանում են իշխանություններին: Ես երբեք չեմ եղել այդ 10-20 հաճոյացողների մեջ»,- ասել է նա՝ հավելելով,- «Սեւ ցուցակներ կազմողներն ասել են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր «լյուբիմչիկներին» մզցնելու ենք: Ես չգիտեի, որ Տեր-Պետրոսյանի «լյուբիմչիցան» եմ եղել: Ասում էին՝ իշխանության ճաշակով չես: Դրանից հետո այնքան ուրախացա, ավելի լուրջ կարծիք կազմեցի իմ մասին՝ տեսնելով, թե որ երգիչներն են իրենց ճաշակով»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի ասօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր