Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

05 հուն 2018 17:37

10 պատգամավոր անձնական երաշխավորագիր են ներկայացրել նորատուսցի Ալիկի ազատության համար

Նորատուսցի Ալիկի և մյուսների արյունոտ ռազբորկայի գործով դատական նիստում նորատուսցի Ալիկի խափանման միջոց կալանավորումը փոխելու, անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու նոր միջնորդություն ներկայացրեց Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը և նշեց, որ Ալիկ Բանդուրյանին կալանքից ազատելու համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը՝ «Ելք» դաշինքից, և 9 պատգամավոր ԲՀԿ-ից՝ Արարատ Զուրաբյանը, Դավիթ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արթուր Մանուկյանը։
Պատգամավորները իրենց ստորագրություններով երաշխավորել են, որ Ալիկ Բանդուրյանը ազատության մեջ հայտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ։
Հիշեցնենք, որ եթե դատարանը բավարարի միջնորդությունը, անձնական երաշխավորություն ներկայացրած յուրաքանչյուր պատգամավոր պետք է վճարի 500 հազար դրամ։ Կստացվի, որ Ալիկ Բանդուրյանը ազատության մեջ կհայտնվի 5 միլիոն դրամով և 10 պատգամավորների երաշխավորմամբ։
Հիշեցնենք, որ դատարանն արդեն մերժել է 50 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր