Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

06 հուն 2018 16:00

Ներսես Պողոսյանը հացադուլ է հայտարարել

Ներսես Պողոսյանը ևս այսօր ազատ չի արձակվի:
Քիչ առաջ նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին:
Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանն այս անգամ էլ չառարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանը տեղում խորհրդակցելով՝ որոշեց կրկին միջնորդության լուծումը հետաձգել և դրան անդրադառնալ դատական ակտ կայացնելիս:
Նման որոշում քիչ առաջ դատարանը կայացրել է նաև Գևորգ Սաֆարյանի պարագայում:
Այս որոշումից հետո Ներսես Պողոսյանը վրդովվեց և հայտարարեց հացադուլ սկսելու մասին. «Եթե չեք կարողանում մի հատ որոշում կայացնել, ես հացադուլ եմ հայտարարում»,- ասաց Պողոսյանը:
Նշենք, որ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը երաշխավորել էին, որ Ներսես Պողոսյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր