Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

06 հուն 2018 18:40

Ինչ է ախտորոշել ֆրանսիահայ հայտնի բժիշկը վարչապետ Փաշինյանի մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ֆրանսիահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը, անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին, ներդրում է արել Հայաստանում և մտածում է հայրենադարձության մասին։ «Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։ Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե Նիկոլն ասում է՝ հայաստանյան բժշկությունը անզոր է իր հազի առաջ։ Գնա, տեսնենք՝ ֆրանսիական բժշկությունը ինչ կարող է անել»,- գրել էր Փաշինյանը։
«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքը հիմնադրած և նույն հիվանդանոցի օնկոլոգիայի բաժանմունքում Հայաստան այցելելիս հիվանդներ ընդունող Գևորգ Աբգարյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հաճախ է Հայաստան այցելում, բայց այս անգամ այստեղ է առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հրավերով, որպեսզի հետազոտի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա մոտ շարունակական հազը մտահոգիչ է։ «Ես մեր հայ բժշկի հետ միասին գնացինք իրեն զննելու։ Տեսա, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկները լավ բաներ արդեն արել են, բայց պարոն Փաշինյանը շատ է սիրում խոսել, հետևաբար բուժում է պետք։ Իմ կարծիքն ասացի, բայց դրանով չբավարարվեցի ու գրեցի նաև Ֆրանսիայում աշխատող քիթ-կոկորդի աշխարհահռչակ մասնագետ, պրոֆեսոր Եղիա Կարապետյանին, ներկայացրեցի իմ նշանակած բուժումը։ Հիմա երկրորդ բուժումն ենք նշանակել։ Լուրջ բան չկա, բայց երբ նա խոսում է, հազում է, իսկ դա անհանգստացնում է մեզ»,- ասաց բժիշկ Աբգարյանը՝ հավելելով, որ Փաշինյանի մոտ պարզ լարինգիտ է, բայց ավելին չի կարող ասել, քանի որ դա բժշկական գաղտնիք է։
Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ապա բժիշկն ասաց, որ ինքը պարզապես հավատացել է Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ վերադառնալ Հայաստան և ներդրումներ անել Հայաստանում։ «Ես 38 տարի է՝ աշխատում եմ Փարիզում։ Վերջին 6 տարիներին ամիսը մեկ գալիս գնում եմ, քանի որ «Նաիրի» կենտրոնում քիմիաթերապիայի բաժանմունք եմ բացել ու հետևում եմ աշխատանքներին։ Վերջին շրջանում ես մասնակցել եմ մի քանի ցույցերի։ Փաշինյանը մեզնից երկու բան ուզեց՝ վերադառնալ հայրենիք։ Ես լսեցի դա։ Երկրորդը՝ ասաց՝ ներդրում արեք հայրենիքում։ Դա էլ լսեցի՝ բնակարան գնեցի այստեղ, ու իմ ընկերներից մեկը բժշկությունից դուրս մի բիզնես առաջարկեց․գնեցինք մի սրճարան-ռեստորան և դա ենք աշխատեցնելու»,- ասաց պրոֆեսորը՝ հավելելով, որ 1.5 տարի անց, երբ իր գործերն ամբողջությամբ կավարտի Ֆրանսիայում, իր թոշակի հարցը կլուծվի, վերջնական կվերադառնա Հայաստան՝ ապրելու և աշխատելու։ «Եթե պայմաններ ստեղծվեն, մարդիկ չվախենան, ապա սփյուռքահայերը կվերադառնան Հայաստան»,- նկատեց բժիշկ Աբգարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր