Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

07 հուն 2018 20:17

Էսօր Մանվել Գրիգորյանի կլանի դեմ բողոքում է ամբողջ Էջմիածինը. Արտաշ Ասատրյան

Էսօր Մանվել Գրիգորյանի կլանի դեմ բողոքում է ամբողջ Էջմիածինը. Արտաշ ԱսատրյանԷջմիածնում կրքերը նորից բորբոքվել են։ Ակտիվացվել են գեներալ Մանվելի ու Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի կողմնակիցները։ Տարածքում իշխելու պայքար է գնում։ Ուշագրավ է, որ ընդդեմ մանվելականների ոտքի է ելել նաեւ հայտնի երգիչ Արտաշ Ասատրյանը՝ Արամ Ասատրյանի որդին, ով նույնպես էջմիածինցի է, բայց տարիներ շարունակ ԱՄՆ-ում էր բնակվում։ «Ես՝ որպես էջմիածնեցի, որպես ՀՀ քաղաքացի, որպես բազմահազար բանակի կողմից սիրված երգիչ, ուզում եմ էս ամեն ինչը տեսնելով, որ աշխարհը խոսում ա Էջմիածնից, ու ես չեմ ուզում, որ իմ էջմիածնեցիները խնդիրներ ունենան, որ կարող ա բախումներ լինեն․․․»,- մեզ հետ զրույցում ասաց Արտաշ Ասատրյանը։
— Իսկ կոնկրետ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, կամ ովքե՞ր են խնդիրներ ստեղծողները։
Ովքեր որ էսօր ղեկավարում են Էջմիածինը։
— Գիտեմ, որ Մանվել Գրիգորյանի որդին է ղեկավարում։
Իրենց կլանը, այո, պատրաստվում է էջմիածնեցիների բողոքի դիմաց բողոք անեն։ Էսօր իրենց դեմ բողոքում է ամբողջ Էջմիածինը, որ 20 տարի է՝ Էջմիածինը ժամացույցի նման կանգնել ա, ոչ մի զարգացում չկա, ոչ մի առաջընթաց։ Իմ երեխեքը ծնվել են ԱՄՆ-ում, հայի արյունը մեջները՝ ապրում են հայրենիքում, բայց չեն կարողանում սեփական քաղաքում օգտվեն որեւէ տեսակի… ո՛չ ժամանցային վայր ունենք, ո՛չ մի նորմալ բան չունենք։ Ես էս 15 տարի ա, մի հատ հյուր չի եղել, որ կարողացել եմ Էջմիածնում դիմավորեմ, բացի իմ բնակարանից, որ ես՝ որպես էջմիածնեցի, ինձ լավ զգամ ու ասեմ՝ էս էլ իմ քաղաքն ա։
— Չեմ հիշում՝ Դուք նախկինում բարձրաձայնե՞լ եք այս ամենի մասին, որ քաղաքային իշխանությունները լավ չեն կառավարում քաղաքը եւ այլն։
Չէ, հիշելու բան չունենք, չեմ բարձրաձայնել, որովհետեւ ամբողջ սիստեմը, իմ կողքիններին, բոլորին տեսնելով, թե ինչ խնդիրներ են մարդիկ բարձրացնում, ու ինչ ձեւի է անտեսվում, չեմ ուզել էդ շարքին ես էլ պատկանեմ։
— Իսկ հիմա՞ ինչն է առիթը, որ բարձրաձայնում եք։
Հիմա առիթը մեր սիրելի ժողովրդի բարձրաձայնածն ա ու արած հեղափոխությունն ա։ Իսկ ես՝ որպես ժողովրդի մի մասնիկ, մի կաթիլ, ուզում եմ, որ իմ ձայնը ժողովրդի ձայնի հետ լինի։ Հիմա իմ խնդրանքն ա, որ ժողովուրդը ոչ մի բան չնախաձեռնի, նախաձեռնեն էն մարդիկ, ովքեր որ իրավասու են էս ամեն ինչը լուծեն։ Ես իմ խոսքն ուղղում եմ էն բարձրաստիճան մարդկանց, որոնք ավելի իրավասու են էս հարցին լուծում տան, քան թե մի հայ զավակ էսօր խոսք ասի, էդ խոսքը չանցնի, կամ իրանց խոսքի դեմը պատնեշներ լինեն։ Այսինքն՝ քաղաքական մակարդակով էս հարցը լուծվի ու շատ արագ։ Մարդիկ սպասել են էս լավ օրվան, բայց էս լավ օրը վերաբերում ա միայն Երեւանին, Երեւանի ինչ-որ մասին։
— Հիմա Ձեր ու էջմիածինցիների պահանջը ո՞րն է՝ որ քաղաքային իշխանությունը հրաժարակա՞ն տա։
Միանշանակ, թող հրաժարական տան, թող արդար ընտրություններ լինեն, թող հաղթի ամենասիրված էջմիածնեցին, ամենալուրջ էջմիածնեցին։ Նաեւ՝ որ մասնակցեն էսօրվա ղեկավարները Էջմիածնի, եթե էդ ձայնն ունեն, իրոք էդ ձայնն իրանցն ա, մենք ուրախ կլինենք։ Թող նոր ձայնով, ժողովրդի նոր տեսակով գան կառավարեն, թող քաղաքը զարգացնեն։ Թող Կարեն Գրիգորյանն էլ նորից առաջադրվի, թող բոլորն էլ առաջադրվեն, թող հաղթի արդարությունը, հաղթի ժողովրդի սերը։ Թող արդար ու թափանցիկ աշխատեն, էս կլաններից մենք հոգնել ենք արդեն։
— Եթե նորից Կարեն Գրիգորյանն ընտրվի, նույն կլանը չի՞ լինի։
Ինձ թվում ա, որ Կարեն Գրիգորյանն էսօր ընտրվի, նույն կլանով չի կարա աշխատի, որովհետեւ էդտեղ շատ բաներ փոխված կլինի։
— Այս օրերին ակտիվացել է նաեւ Դոն Պիպոն՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի, ում հետ վաղեմի հակամարտության մեջ է։ Դուք որեւէ կապ, շփում ունե՞ք նրա հետ։
Չգիտեմ, ում համար՝ Դոն Պիպո, իմ համար՝ Արթուր Ասատրյան, իմ մանկության, իմ համաքաղաքացին, իմ ախպերն ա Դոն Պիպոն, փոքր ժամանակից մենք ունեցել ենք էդ հարգանքն ու ընկերությունը, իրար հարգել-սիրելը։ Դոն Պիպոն էսօր 60 հազար էջմիածնեցիներից մեկն ա։ Դոն Պիպոյի ցանկությունն ամենակարեւոր ցանկությունն ա, որ արդարությունը լինի, ու ես շփվելով՝ գիտեմ, որ, բացի քաղաքում լավ գործեր անելուց, այլ հետապնդումներ չունի։ Ես վստահեցնում եմ, որ էս ամեն ինչն իր կողմից չի արվում, էս ամեն ինչն արվում ա ժողովրդի կողմից, ժողովրդի ցանկությամբ։
— Իսկ վարչապետից ի՞նչ եք ակնկալում, նա կարո՞ղ է միջամտել ընտրված քաղաքապետի հրաժարականի հարցում։
Ես էդքան չեմ ուզում իմ խոսքը վարչապետին ուղղեմ, կամ վարչապետն անի։ Վարչապետը, եթե ցանկություն ունենա, միանշանակ կարա էս հարցին լուծում տա։ Բայց ուզում եմ էս հարցն էդ մակարդակով չլուծվի, ժողովրդի սրտով լուծվի, ու մարդիկ իրենք հասկանալով անեն, ժողովրդի սրտով անեն էսօրվա Էջմիածնի հարցը։
Աղբյուր՝ hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր