Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

07 հուն 2018 22:00

Գյուղի դպրոցի տնօրենը հավաքարարի և պահակի աշխատավարձից յուրացրել է ավելի քան 3 մլն դրամ (Տեսանյութ)

Գյուղի դպրոցի տնօրենը հավաքարարի և պահակի աշխատավարձից յուրացրել է ավելի քան 3 մլն դրամ (Տեսանյութ)Հունիսի 5-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3 300 000 դրամի յուրացման հերթական դեպք։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի հիմնական դպրոցի տնօրենը՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում 2015թ-ից աշխատող հավաքարարին կարգադրել է հաշվապահական փաստաթղթերում ստորագրել 53 000 դրամ աշխատավարձի դիմաց, բայց փաստացի առձեռն վճարել է 26 000 դրամ՝ յուրացնելով շուրջ 1 000 000 դրամ։
Նախնակական քննությամբ պարզվել է նաև, որ նույն կերպ 63 000 դրամ աշխատավարձի դիմաց ստորագրել է նաև 2014 թ-ից աշխատող դպրոցի պահակը՝ փաստացի ստանալով 10 000 դրամ. յուրացվել է շուրջ 2 300 000 դրամ։
Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվել։ Քննությունը շարունակվում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր