Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

08 հուն 2018 12:21

Արտուշ Գաբրիելյան. «Սասնա ծռերի» վարքագիծը հիմա շատ է փոխվել, իրենք շատ խելոքացել են»

Արտուշ Գաբրիելյան. «Սասնա ծռերի» վարքագիծը հիմա շատ է փոխվել, իրենք շատ խելոքացել են»Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Սասնա Ծռերի» գործը քննող Արտուշ Գաբրիելյան
Պարոն Գաբրիելյան, դուք խնդրել, աղաչել,  աղերսե՞լ եք  վարչապետին՝ ասի, թե Դուք ինչպես  վարվեք  այս կամ այն դեպքում։ Միգուցե  անձամբ չեք դիմել, Ձեր ծանոթներից մեկին եք խնդրել՝ Ձեր փոխարեն խնդրի, աղերսի։
– Լավ էլի, ախր դա հարց տալու բա՞ն է։
Դո՞ւք եք եղել աղերսողը։
– Ախր էդ հարցին պատասխանելու բան է, որ ես պատասխանեմ, կամ եթե ես պատասխանեմ այդ հարցին, սաղ աշխարհը կծիծաղի, այդ ի՞նչ հարց է, որ դուք ինձ տալիս եք։ Լավ, նորմալ հարցեր կտաք, կպատասխանեմ։
Եթե Դուք չեք, այդ դեպքում ինչպե՞ս եք որոշումներ կայացնում։
– Ի՞նչ որոշում։
Ձեր վարույթում քննվող գործերը ինչպե՞ս եք կայացնում։
– Քեզ եմ հարցնում ու հետո նոր գնում կայացնում եմ, օրենքով եմ կայացնում, ուրիշ ի՞նչ կերպ պետք է կայացնեմ, կարող է՝ ինձ որեւէ մեկը պետք է ասի՝ ինչ անեմ, ու նոր անեմ։
Այդ դեպքում ինչո՞ւ նախկինում Ձեր վարույթում քննվող «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածների ազատման միջնորդությունները մերժում էիք, իսկ հիմա բավարարում եք։
– Որովհետեւ իրենց վարքագիծը հիմա շատ է փոխվել, իրենք շատ խելոքացել են, խելոք են մնում, հարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի նկատմամբ, այ հիմնական խնդիրներից մեկը դա է։
Այսինքն՝  քաղաքական իրավիճակի հետ կապվա՞ծ չէ Ձեր այդ դիրքորոշումը։
– Այն էլ կապ ունի, որոշակի դա էլ նշանակություն ունի, իհարկե, հենց այսօր երկու հոգու ազատ եմ արձակել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր