Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Փաշինյանից խնդրեց, բայց մերժում ստացավ    

19 հուլ 2016 01:15

Սեֆիլյան-Սարգսյան բանակցություները պիտի ընդլայնվեն իշխանություն-հանրություն երկխոսության

Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1.Եթե իշխանությունը մոռանա, որ երկիրը պատերզմի եզրին է ու դիմի գրոհի, ապա այդ մսաղացը վատագույնս ազդելու է ինչպես երկրի պաշտպանության, այնպես էլ առանց այդ էլ ծանր արտաքին քաղաքական վիճակի վրա, իսկ ապրիլյան մարտական կամավորական ոգին ու Ղարաբաղի վերաբերյալ ազգային կոնսենսուսը ուժեղ հարված կստանա:
2.Այն, որ արյունահեղություն չկա, արդեն իսկ Հայաստանի մեծ արտաքին քաղաքական նվաճումն է: Ընդամենը պետք է օգտագործել այս իրավիճակը ներքին փոփոխությունների համար, և ոչ թե մսխել այնպես, ինչպես մսխվեց ապրիլյան մարտերի առիթը ու քարտ-բլանշը, որ ավանսով տրվել էր իշխանություններին:
3..Այն երկրները, որոնք Հայաստանից զիջումներ են պահանջում ու ուզում են տեսնել թույլ Հայաստան՝ նման զարգացումից շատ գոհ կլինեն: Ուստի մտավոր հետամնաց, խուլիգան, հայհոյող, սադրիչ, ամեն գնով ուսադիրներին աստղ մուրացող ոստիկաններին պետք է ժողովդրից հեռու պահել:
4. Գնդապետ Արթուր Վանյանը հերոս է, որը կատարում էր իր ծառայողական պարտքը և հավատարիմ մնաց իր երդմանը: Հանրության մեջ այլ ընկալման մեջ մեղավոր են կենդանի ոստիկանները, որոնք անում են ամեն ինչ, որ իրենց ատեն: Ատելությամբ մարդկանց դժգոհությունը չեն ցրում:
5. Իշխանությունը գրոհել չի ուզում որովհետև արյունից վախենում է, ժողովրդի հետ խոսել չի կարող՝ կադրերի բացառիկ տուպոյության պատճառով ու թաքնվել է ոստիկանների մեջքի հետևը, որոնք էլ կհայտարարվեն մեղավոր:
Ինչքան երկար ու բարակ մտածի Ս.Սարգսյանը, այնքան ավելի դժվար է լինելու հետագայում:
6. Կարելի է և պետք է այս իրավիճակից հաղթած դուրս գալ: Եվ խոսքը երկրի մասին է: Առանձին՝ վայ-ղեկավարությունը ու ժողովուրդը շահել չեն կարող, առանձին-առանձին միայն կարող են պարտվել: Այդպես է ստացվել: Առանց իշխանական ու ընդիմադիր ռոմանտիզմի:
7. Ապստամբների հիմնավորումների մեջ կար Ղարաբաղի հարցը: Այդ հարցից էլ փոփոխություները պետք է սկսել և ավարտել ներքաղաքական փոփոխություններով: Այլ կերպ՝ նոր արյունահեղությամբ գնալ նոր, սպասվող հայ-ադրբեջանական սրացմանը ընդառաջ՝ կարող է շատ թանկ նստել:
8.Սեֆիլյան-Սարգսյան բանակցություները պիտի ընդլայնվեն իշխանություն-հանրություն երկխոսության, կամ էլ նոր արյուն կարող է լինել:
Ընտրությունը Ս.Սարգսյանինն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր