Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

09 հուն 2018 10:58

«168 Ժամ».Դժվար է լինելու.Ադրբեջանն այդ հնարավորությունն ամբողջությամբ մերժում է, նա պատրաստ է պատերազմի, քան նման զիջումների

«168 Ժամ».Դժվար է լինելու.Ադրբեջանն այդ հնարավորությունն ամբողջությամբ մերժում է, նա  պատրաստ է պատերազմի, քան նման զիջումների«Մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ կարող կանխատեսել: Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք, ավելի ստեղծարար կգտնվեն և կփորձեն կանգնեցնել վտանգը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Նրա կարծիքով՝ համանախագահները կարող են հակամարտության կարգավորման օգտին շրջել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:
«Թե ինչպես՝ նրանք ավելի լավ գիտեն»,- նկատել է Ռարը:
Իսկ ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերի գնահատմամբ՝  Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից հնչում է պատերազմական հռետորաբանություն:
«Ես դա դժվարությամբ կարող եմ դիվանագիտություն նշել, Հայաստանի վարչապետի դեպքում դիվանագիտությունն ու պատերազմական հռետորաբանությունը միախառնված է, կա ցանկություն բանակցային գործընթացում թելադրող դիրքերի հասնելու: Բնականաբար, դժվար է այս իրավիճակում ակնկալել, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին, Ադրբեջանն այդ հնարավորությունն ամբողջությամբ մերժում է, առավելապես պատրաստ է պատերազմի, քան նման զիջումների:
Բայց կա նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերակատարությունը: Այս պահին անհասկանալի է ինձ համար, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք Արցախի մասնակցության հարցի վերաբերյալ:
Չի բացառվում, որ դիրքորոշումը լինի բացասական, քանի որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովի արձագանքը չափազանց անորոշ և անհասկանալի էր, Լավրովն այդ հարցի և դրա հետևանքների պատասխանատվությունը դրեց կողմերի վրա, միևնույն ժամանակ՝ կա արևմտյան ճնշում Ադրբեջանի իշխանությունների վրա, որը, հայտնի չէ, թե ինչպես կավարտվի այս հարցում»,- ասել է Ֆելգենգաուերը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ  «168 Ժամ»-ի՝ այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր