Բացահայտվել է գյումրեցի երիտասարդին սպանողների ինքնությունը.2 անձ կալանավորվել է,երրորդը որոնվում է
![Բացահայտվել է գյումրեցի երիտասարդին սպանողների ինքնությունը.2 անձ կալանավորվել է,երրորդը որոնվում է Բացահայտվել է գյումրեցի երիտասարդին սպանողների ինքնությունը.2 անձ կալանավորվել է,երրորդը որոնվում է](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-06/thumbs/1528535716_1528532702_screenshot_41.jpg)
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 26-ամյա երիտասարդը Գյումրիի բնակիչ է, որտեղ իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Տուժողն իր ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել մայիսի 29-ին Գյումրի մեկնած երեք օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը։ Դեպքի օրը ևս վերջիններիս պատվերով տուժողը նրանց փոխադրել է Սևան: Ըստ քրեական գործի տվյալների՝ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել։ Հասնելով Սևանի թերակղզու տարածքում գտնվող Սևանի կառավարական ամառանոց տանող ավտոճանապարհ՝ տուժողը կայանել է մեքենան, որից հետո ուղևորների և նրա միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա վարորդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ամուսիններ՝ 32-ամյա Դմիտրի Անդրեևը և 34-ամյա Սոֆիո Անդրեևան դատարանի որոշմամբ կալանավորվել են, իսկ նրանց ընկերոջ՝ Վրաստանի քաղաքացի 35-ամյա Շոտա Մարլակելիձեի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: