Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ          Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի       Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից    

09 հուն 2018 21:45

Այլևս Հայաստանում արտոնյալ բուժհաստատություն չի լինելու. առողջապահության նախարարության դիրքորոշումը հստակ է

Այլևս Հայաստանում արտոնյալ բուժհաստատություն չի լինելու. առողջապահության նախարարության դիրքորոշումը հստակ էՀայաստանում այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինելու: Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը, այս մասին ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը նշել է նախարարության աշխատակազմի առողջապահական պետական գործակալության աշխատակիցների հետ ժողովի ժամանակ:
«Դա անձամբ նախարարի և նախարարության հստակ դիրքորոշումն է: Իմ կողմից հավելեմ՝ բուժական հաստատությունների ղեկավարները պետք է օր առաջ գիտակցեն, որ սրանք ուղղակի խոսքեր չեն: Սա նոր Հայաստանի հստակ դիրքորոշումն է, և յուրաքանչյուր ապօրինություն կասեցվելու է օրենքով»,- հայտարարել է փոխնախարարը՝ այդպիսով վերահաստատելով համակարգում արմատական փոփոխություններ անելու նախարարի նպատակադրումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր