Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

12 հուն 2018 14:17

ՔԿՎ նոր պետի դեմ գործ էր հարուցվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար

ՔԿՎ նոր պետի դեմ գործ էր հարուցվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյոմ Մխոյանին ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտյոմ Մխոյանին նշանակել արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ»,-ասված է վարչապետի որոշման տեքստում։
Նշենք, որ Արտյոմ Մխոյանը «Արթիկ» ՔԿՀ պետն էր, նրա դեմ գործ էր հարուցվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մխոյանի դեմ հարուցված քրեական գործի համար հիմք է հանդիսացել նույն ՔԿՀ-ում արդեն 12 տարուց ավելի պատիժը կրող, Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկը սպանությունը պատվիրելու և կատարելու համար դատապարտված «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի դատախազություն ներկայացրած բողոքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր