ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

12 հուն 2018 17:40

Արծվիկ Մինասյանը՝ իր եւ Փաշինյանի բանավեճի մասին

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախօրեին կառավարության նիստին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանավեճին:
Նա նշեց, որ դա նորմալ աշխատանքային պրոցես է եւ կոչ արեց հիմնվել վերջնական եզրակացության վրա, որ հնչեցրել է վարչապետը: «Իսկ հնչեցված հարցը հետեւյալն է՝ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ: Դրա սահմանադրականության, արդյունավետության խնդիրն առաջիկայում կքննարկվի»,- նշեց նախարարը:
Նա նշեց, որ իր սկզբունքը պահել է: «Կարծում եմ, որ այդ սկզբունքը շատ հստակ է: Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ դեմ, քանի դեռ հակառակի մեջ համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի մեկից ուժի մեջ մտնող նախագծի մեղմացման մասին էր»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե վերջին պահին ընկրկել է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չկա այդպիսի բան: Ես ընկրկող չեմ: Ես ձեզ առաջարկում եմ առաջիկայում, երբ մենք պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանադրականության տեսակետից քննարկման առարկա կդարձնենք, այն ժամանակ դուք հիշեք այս քննարկումները, եւ մենք կխոսենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր