Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 հուն 2018 17:55

Ով է ԱԱԾ պետական պահպանության ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովը

Ով է ԱԱԾ պետական պահպանության ծառայության նորանշանակ պետ Գրիգորի ՀայրապետովըՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ: Այս նշանակումը քննարկումներ է առաջացրել սոցցանցերում: Մեկնաբանները, հատկապես շեշտադրում են այն փաստը, որ Հայրապետովը 1991 թվականից մինչ օրս պատասխանատու է եղել ՀՀ բոլոր նախագահների անվտանգության համար:
Գնդապետ Գրիգորի Հայրապետովը 1991 թվականից մինչ օրս պատասխանատու է եղել ՀՀ բոլոր նախագահների անվտանգության համար` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ներկայումս` Նիկոլ Փաշինյանի։
Կենսագրությունը.
Գրիգորի Ալբերտի Հայրապետով՝ գնդապետ, մինչև վերջերս Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետ (բաժինը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ.-ից մինչ այսօր):
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է 2006 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար:
Ծառայել է Խորհրդային բանակում, ունի կառավարական պարգևներ, ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, 1991 թ.-ից բարձր պարտավորվածության և կազմակերպվածության համար հրավիրվել է և աշխատանքի է անցել ՀՀ նախագահի անվտանգության ապահովման բաժնում:
Այդ գործում իր կողմից ցուցաբերած բացառիկ պրոֆեսիոնալիզմի, զսպվածության, չափավորության ու անկողմնակալության համար միշտ մեծապես գնահատվել է, երկրի նոր ղեկավարների ու կոլեգաների, ինչպես նաև ՌԴ, ԱՊՀ, ԱՄՆ, ԵՄ ու այլ երկրների իր կոլեգաների կողմից: Գերազանցությամբ ավարտել է ԱԱԾ և ՌԴ ԴՊԾ ակադեմիաները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր