Եղունգի լաքի գույնը՝ բնավորության մասին
Հոգեբանները փաստում են, որ եղունգի լաքի գույնի ընտրությունը կապված է մեր ենթագիտակցության հետ, և լաքն ընտրելիս մենք չենք հիմնվում միայն զգեստապահարանի և տրամադրության վրա:
Թափանցիկ լաք - Ինքնավստահության նշան է. նախընտրում են նպատակասլաց կանայք, որոնք կարող են աշխատանքը վեր դասել անձնական կյանքից և տնային ուրախություններից:
Վառ կարմիր լաք - Այս գույնը նախընտրում են այն կանայք, որոնք սիրում են շոկի ենթարկել իրենց շրջապատողներին: Բացի այդ՝ վառ կարմիր լաք սովորաբար օգտագործում են գեղեցիկ սեռի զրուցասեր և ազատամիտ ներկայացուցիչները:
Վառ վարդագույն լաք - Ռոմանտիկության և քիչ հասունության նշան է: Ինչպես նաև, այս գույնի լաք նախընտրող կանայք կախված են ուրիշների կարծիքից:
Գունատ վարդագույն լաք- Նախատեսված է պահպանողականների համար. այս գույնին նախապատվություն են տալիս հագիստ, զուսպ և հուսալի կանայք:
Դեղին լաք - Հետաքրքրասեր, անմիջական և էքսպերիմենտների սիրահար կանանց համար է:
Նարնջագույն լաք - Կենսուրախության և անկեղծության նշան է:
Երկնագույն լաք - Ենթադրում է երազկոտություն և զգայունություն. այս գույնի լաք օգտագործող կանայք շատ նվիրված են իրենց կողակիցներին:
Կանաչ լաք - Զգաստ և խոհուն կանանց համար է, որոնց ձգում է հարմարավետությունն ու կյանքի չափված ռիթմը:
Սև- Բնորոշ է իշխող և բարդույթներից զերծ անհատականություններին:
Բազմերանգ- Եղունգների բազմերանգ հարդարումը վկայում է այն մասին, որ տվյալ կինը դեռևս ինքն իրեն փնտրելու փուլում է:
Լաքի բացակայությունը խոսում է ստեղծագործ լինելու և ինքնաբավության մասին: