Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

13 հուն 2018 18:37

Պուտինն ու Ալիեւը քննարկել են երկկողմ օրակարգը

Պուտինն ու Ալիեւը քննարկել են երկկողմ օրակարգըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 13-ին ընդունել է Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու համար Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ դրանք հիմնարար կերպով եւ խորապես կքննարկվեն օգոստոսի 30-ին՝ Ալիեւի ռուսաստանյան այցի ժամանակ։ «Մինչ այդ մեր գործընկերները կաշխատեն Ձեր այցը կազմակերպելու ուղղությամբ»,- ասել է Պուտինն ու հավելել, որ արդեն այսօր կարելի է նշել հաջողությամբ զարգացող երկկողմ հարաբերությունների մասին։
Պուտինը հղում է կատարել անցյալ տարում երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների տվյալներին։ «Անցյալ տարում մեր առեւտրաշրջանառությունն աճել է 34․4 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 19 տոկոսով»,- ասել է նա՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունների մակարդակում եւս «ամեն ինչ կայուն է»։
Պուտինը նաեւ նշել է, որ Ալիեւ Մոսկվայում կարող է քննարկել իրեն հետաքրքրող թեմաները ԱՊՀ-ի գործընկերների հետ։
Ալիեւը եւս գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման մակարդակի վերաբերյալ։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել օգոստոսի վերջին Ռուսաստան հրավիրելու կապակցությամբ։ Կարծում եմ մեր հարաբերություններին լուրջ իմպուլս են տալիս մեր հանդիպումները, որոնք կրում են մշտական բնույթ։ Եւ մենք տեսնում ենք լավ արդյունքներ, մեր փոխգործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, մենք վստահելի եւ ստրատեգիական գործընկերներ ենք»,- ասել է Ալիեւը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր