Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

14 հուն 2018 11:48

Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում վարձած բնակարանի վճարը կտա պետությունը. նախագիծ

Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում վարձած բնակարանի վճարը կտա պետությունը. նախագիծՀՀ պաշտպանության նախարարը մշակել է օրինագիծ, ըստ որի եթե պետությունը պայմանագրային զինծառայողին ծառայության վայրին մոտ բնակարանով չի ապահովում, ապա պարտավորվում է տալ վարձակալման վճարը:
Դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության պայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան՝
Երևանում՝ մինչև 4 հոգանոց ընտանիքին՝ 45 հազար դրամ, իսկ 4 և ավելի՝ 67 հազար 500 դրամ.
այլ քաղաքներում՝ մինչև 4 հոգանոց ընտանիքին՝ 24 հազար դրամ, իսկ 4 և ավելի՝ 36 հազար դրամ.
այլ բնակավայրերում՝ մինչև 4 հոգանոց ընտանիքին՝ 15 հազար դրամ, իսկ 4 և ավելի՝ 22 հազար 500 դրամ:


Գումարը պետությունը վճարելու է
ՀՀ ՊՆ-ում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինծառայության մեջ գտնվող մարդկանց,
ՀՀ ՊՆ-ում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված մարդկանց:
Զինծառայողի ընտանիքի անդամ համարվում են ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները, համատեղ բնակվող՝ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող՝ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:
Բնակարանի համար վարձավճար չի կարող ստանալ նա,
ով ծառայության անցկացման վայրի համայնքից/բնակարանից մինչև 30 կմ-ի վրա ունի մշտական հաշվառում կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն,
ով տվյալ վայրում ծառայության ընթացքում փոխել է մշտական հաշվառման վայրը կամ օտարել է բնակելի տարածության սեփականության իրավունքը,
ում ընտանիքի անդամը ծառայության անցկացման վայրի համայնքից/բնակավայրից մինչև 30 կմ-ի վրա միանձնյա սեփականության իրավունքով ունի բնակելի տարածություն,
ով բնակարանը վարձել է իր ամուսնուց կամ իր կամ ամուսնու ծնողից, զավակից, քրոջից կամ եղբորից:
Զինծառայողին տան համար վարձավճար տալու որոշումը կայացնելու է նոր ստեղծվող բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ:  Եզրակացություններն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
Օրինագիծը հրապարակվել է հանրային քննարկումների համար նախատեսված e-draft.am կայքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր