Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար    

14 հուն 2018 15:30

«Սասնա ծռեր» խմբի եւս մեկ անդամ ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբի եւս մեկ անդամ ազատ արձակվեցԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր որոշեց փոխել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը։   Նրա պաշտպան  Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր որպես խափանման միջոց ընտրել քաղաքից  չբացակայելու մասին ստորագրությունը։
Նա նաեւ հիշեցրել էր, որ Արթուր Մելքոնյանն  իր խնամքին ունի երեք երեխա,  ընտանիքն ապրում է մոր ստացած թոշակով: Արթուր Մելքոնյանը մեղադրվում է պատանդ վերցնելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու  կամ կրելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր