Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել          Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման       100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել    

14 հուն 2018 16:20

Կապանում մոտ 6 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել

Հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները` մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:Այս մասինհայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: 
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու:
Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, եւ փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6.000.000 դրամ, յուրացվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր