Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

14 հուն 2018 17:20

«Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը». գիտնականները վիրավորված են ԲՈՀ-ի ղեկավարի նշանակումից

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի պաշտոնից ազատումը հիասթափեցրել է գիտնականներին՝ նոր իշխանության՝ գիտության ոլորտում արված քայլերից:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հոգեբանության գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:
Նա ընդգծեց, որ Լիլիթ Արզումանյանն այն պետական պաշտոնյան էր, ով պայքարում էր գրագողության դեմ և ով վերացրել էր կոռուպցիան:
«Նորանշանակ ԲՈՀ ղեկավար Սմբատ Գոգյանի մասին ասում են, որ նա տաղանդավոր գիտնական է, բայց չէ՞ որ, եթե նա պաշտոն ունենա, այն իրեն կկործանի: Տաղանդավոր գիտնականին պետք չէ վարչական աշխատող դարձնել»,- նշեց Խուդոյանը:
Նրա համոզմունքով՝ Լիլիթ Արզումանյանին չվերանշանակելու դեպքում ամենաքիչը պետք է Գոգյանի տեղակալ նշանակեն, որպեսզի երիտասարդին ուղղություն տա: Սակայն Խուդոյանը նաև շեշտեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի հենց Սմբատ Գոգյանին նշանակեին Լիլիթ Արզումանյանի տեղակալ:
Տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանն էլ նշեց, որ իրեն ցնցել է Լիլիթ Արզումանյանին պաշտոնից ազատելու և Սմբատ Գոգյանին նշանակելու լուրը:
«Ասում են, որ նա տաղանդավոր երիտասարդ է։ Բայց նա փորձ չունի, տակտ չունի, նայեք Facebook-ում դրված իր նկարները: Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը»,- ասաց նա և հավելեց, որ բոլոր գիտնականները վիրավորված են:
Տոնոյանը ԲՈՀ-ի նորանշանակ ղեկավարի վերաբերյալ ասաց, որ նա շատ բան ուներ սովորելու Լիլիթ Արզումանյանից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր