Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

14 հուն 2018 19:20

Մորը սպանած որդին հայտարարել է, որ իրեն Աստված է ուղղորդել

Կոնենկտիկուտի բնակիչ 32-ամյա Քայլ Թաքերը սպանել է իր 60-ամյա մորը՝ Դոնային, և նրա մարմինը այրել է ետնաբակում: Տղան ոստիկաններին բացատրել է, որ Աստված մտել է իր մարմնի մեջ և ղեկավարել իր բոլոր գործողությունները՝ գրում է People-ը:
Հունիսի 8-ին Դոնայի քույրը ոստիկանությանը հաղորդագրություն է ներկայացրել քրոջ անհետանալու մասին: Որոնումների արդյունքում իրենց տան ետնաբակում հայտնաբերվել է կնոջ դին: Կասկածները միանգամից ընկել են հոգեկան հիվանդությամբ տառապող որդու վրա, ով, սակայն, նախկինում մոր հանդեպ ագրեսիա չի դրսևորել:
Հարցաքննության ընթացքում տղամարդը միանգամից խոստովանել է, որ ինքն է սպանել մորը՝ պատճառաբանելով, որ հանցանքը կատարել է իր կամքից անկախ. Աստված է իրեն ուղղորդել:
Տղամարդը ձերբակալվել է սպանության մեղադրանքով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում հոգեկան հիվանդությամբ տառապող տղամարդուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր