Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

15 հուն 2018 10:52

«Իրատես».«Ինքնաբու՞խ», թե՞ ներքին կարգով են հիվանդներն ուղեգրվում ախտորոշվելու նոր նախարարի հիվանդանոցում

«Իրատես».«Ինքնաբու՞խ», թե՞ ներքին կարգով են հիվանդներն ուղեգրվում ախտորոշվելու նոր նախարարի հիվանդանոցում«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե չնայած առողջապահության նոր նախարարը կարծում է, թե իր ղեկավարած կառույցում չկա շահերի բախում, և ինքը որևէ կապ չունի իր ղեկավարած ՄԻԲՍ ախտորոշիչ կենտրոնի հետ («Այն արդեն ուրիշ մարդ է ղեկավարում»), այնուհանդերձ, որոշակի հիվանդանոցներ իրենց հիվանդներին ուղեգրում են ախտորոշվելու հատկապես նոր նախարարի «երբեմնի» հիվանդանոցում։ Դա «ինքնաբու՞խ» է, թե՞ ներքին կարգով է արվում, բոլոր դեպքերում, փաստն առկա է։


Ի դեպ, առողջապահության նոր նախարարի պայքարը առողջապահության «օլիգարխների» դեմ ևս չի բացատրվում հիվանդների «սիրուն աչքերի» նկատմամբ անհանգստությամբ. ոչ վաղ անցյալում նրա կենտրոնի բոլոր լուրջ մասնագետներին Սամվել Ալեքսանյանը «գաղթի է ենթարկել» «Աստղիկ» բժշկական կենտրոն. նման բաները չեն մոռացվում»։









Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր