Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

15 հուն 2018 14:37

Կաշառքի միջոցով թենիսի խաղացողների հետ պայմանավորված խաղեր կազմակերպելու գործով Բելգիայում կալանավորվել է 6-րդ հայը

Կաշառքի միջոցով թենիսի խաղացողների հետ պայմանավորված խաղեր կազմակերպելու գործով Բելգիայում կալանավորվել է 6-րդ հայըԿաշառքի միջոցով թենիսի խաղացողների հետ պայմանավորված խաղեր կազմակերպելու գործով Բելգիայում կալանավորվել է 6-րդ հայը: Այս մասին հայտնում է Sport24-ը:
Բելգիայի դատախազության գրասենյակից հայտնել են, որ ազգությամբ հայ վեցերորդ տղամարդը դատախազության միջնորդությամբ կալանավորվել է:
«Նա մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման, հանցախմբի անդամ լինելու և խաղադրույքների հետ կապված օրենսդրության խախտման մեջ»,- ասվում է դատախազության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Ի տարբերություն մյուս 5 հայերի, 32-ամյա Կարեն Հ.-ի դեմ մեղադրանք է ներկայացվել նաև խաղադրույքների հետ կապված օրենքների խախտման վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգ հայեր, ում քաղաքացիությունը հայտնի չէ, այն 13 անձանց շարքում են, ովքեր հունիսի 5-ին Բելգիայում ձերբակալվել էին: Ավելի ուշ նրանցից 8-ն ազատ էին արձակվել:
Բելգիայի դատախազությունից հայտնել էին, որ հանցախումբը, որում ներգրավված են բելգիացիներ և հայեր, 2014 թվականից ի վեր կաշառել է թենիսի պրոֆեսիոնալ խաղացողներին՝ խաղի ցանկալի արդյունք ստանալու համար, ինչը թույլ է տվել հանցագործ դեմքերին շահույթ ունենալ խաղադրույքների միջոցով:
Դատախազությունը հայտնում է, որ կաշառված խաղերը հիմնականում եղել են ոչ բարձր վարկանիշ ունեցող, հազվադեպ հեռուստատեսությամբ հեռարձակվող մրցումներ, որտեղ ավելի հեշտ է խաղացողներին կաշառելը:
Սպորտային գլխավոր կառույցներն ապրիլին հանդես էին եկել զեկույցով, որում նշվում էր, թե թենիսը լրջագույն խնդիրների է բախվում ինտերնետային խաղադրույքների կտրուկ աճով պայմանավորված: Այդուհանդերձ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խախտումներն ու կոռուպցիոն դրսևորումները գրանցվել են ցածրակարգ թենիսային մրցումներում, իսկ «Մեծ սաղավարտի» մրցումներում հնարավոր խախտումները «քիչ հավանական են»:
Բելգիայի հետաքննիչները խնդրի ուսումնասիրման համար համագործակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Նիդերլանդների ու Միացյալ Նահանգների գործընկերների հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր