Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

15 հուն 2018 15:00

Երեւանում չբնակվող նախարարները բյուջեից բնակության վարձի գումար կստանան

Երեւանում չբնակվող նախարարները բյուջեից բնակության վարձի գումար կստանանՄոտ 800 հազար աշխատավարձ ստացող նախարարներին նաեւ բնակարանի վարձի համար հավելյալ 100 հազար դրամ կտրվի: Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից  մեկն էր սա:  Որոշումը միաձայն  ընդունեց կառավարության այսօրվա նիստում:


Սակայն  գումարը կտրվի այն նախարարներին, որոնք Երեւանի բնակիչ չեն:
«Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ սահմանել՝ ամսական 100 000 ՀՀ դրամ»,- ասված է որոշման մեջ:
Փոխհատուցումը տրամադրվում է կառավարության անդամի` վարչապետին ուղղված դիմումի հիման վրա:
Տեղեկացնենք, որ Ազգային Ժողովի այն պատգամավորները, որոնք չեն ապրում Երեւանում, եւս ստանում են 100.000 դրամ՝ Երեւանում բնակարան վարձելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր