Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

16 հուն 2018 14:49

Իրավաչափ են և ճիշտ ժամանակին. Էջմիածնի քաղաքապետը՝ իրենց ամառանոցում ԱԱԾ գործողությունների մասին

Իրավաչափ են և ճիշտ ժամանակին. Էջմիածնի քաղաքապետը՝ իրենց ամառանոցում ԱԱԾ գործողությունների մասինԱզգային անվտանգության ծառայության գործողությունները ճիշտ ժամանակին են և իրավաչափ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչով է պայմանավորված իրենց պատկանող ամառանոցում Ազգային անվտանգության ծառայության կողմից գործողությունների իրականացումը:
 Հարցին՝ ինչու են հենց հիմա իրականացվում նման գործողություններ, Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Ազգային անվտանգության ծառայությունն ավելի լավ է տիրապետում ինֆորմացիային, քան ես և դուք: Վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է, որովհետև իրենք են տիրապետում օպերատիվ ինֆորմացիային: Գործողությունները համարում եմ իրավական և ճիշտ ժամանակին»:
  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր