Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․Մինչ Կիրանցում ծեծ ու ջարդ է, Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել       Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել    

16 հուն 2018 16:00

«Տեսնում եք այն, ինչ տեսնում եք». ԱԱԾ խոսնակը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին

 Ինչպես ավելի վաղ հայտնեցինք Ազգային անվտանգության ծառայությունն այսօր առավոտվանից միաժամանակյա գործողություններ է իրականացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա հակառակորդ, հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի ամառանոցներում:
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, անդրադառնալով տարածված տեսանյութին, ասել է.
«Տեսնում եք այն, ինչ տեսնում եք: Ես միայն կարող եմ հաստատել, որ աշխատանքները շարունակվում են, կավարտվեն, և դրանից հետո մենք հայտարարություն կտարածենք»:
Ըստ ամենայնի` Հայաստանի քաղաքական իշխանությունը կանխատեսելի որոշում է կայացրել Էջմիածնի ճգնաժամը հաղթահարելու, կրքերը հանգստացնելու ուղղությամբ:
 Նիկոլ Փաշինյանը գտել է թերևս միակ ռացիոնալ լուծումը` Էջմիածինը պետք է ազատագրել թե Մանվել Գրիգորյանի կլանից և թե Դոն Պիպոյի բանդայից: Ընդ որում` Փաշինյանը հստակ հակացնում է, որ խնդիրը հանգուցալուծվելու է ոչ այնքան քաղաքական, որքան` իրավական հարթության վրա: Այս մոտեցումը միանգամայն համարժեք է, որովհետև Էջմիածնի հակամարտության երկու կողմերը, նրանց գզվռտոցը քաղաքականության հետ առնչություն չունեն և վերաբերում են այնպիսի հարցերի, որոնցով, որպես կանոն, զբաղվում են իրավապահ մարմինները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր