Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

16 հուն 2018 17:20

«Երևան» հիմնադրամի նախագահն ապօրինի ձերբակալության համար հացադուլ և ջրադուլ է անում

«Երևան» հիմնադրամի նախագահն ապօրինի ձերբակալության համար հացադուլ և ջրադուլ է անումԵրևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է «Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանի խափանման միջոց կալանքի միջնորդության դատական նիստը, որը դռնփակ է: 
Աշոտ Ղազարյանի հարազատները դատարանի մոտ հայտնել են, որ նա իրեն անհիմն ձերբակալելու համար հացադուլ և ջրադուլ է հայտարարել։
«Դատավարությունից ակնկալում եմ միայն անաչառություն,- մինչ վճռի կայացումը դատարանից դուրս գալիս հայտնեց «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը՝ հավելելով. «Դատարանը հասկացավ՝ ինչ է կատարվել: Ես ապօրինություններին դեմ եմ, հույս ունենք, որ դատարանը կկանխի ապօրինությունները»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է ԱԱԾ-ն նման գործողություններ ծավալել, եթե իրականում հիմքեր չկան, նա պատասխանեց. «Նրանց հարցրեք: Առայժմ հիմքեր չկան, հիմքեր կլինեն այն ժամանակ, երբ ունենան փաստեր, որ Աշոտ Ղազարյանն ինչ-որ բանից տեղյակ է: Ինձ մեղադրում են հիմնադրամից գումար փոխանցելու թույլտվության մեջ»:
Նա նաև ներկայացրեց, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված անձինք, ովքեր ապօրինությունների մասին տեղեկացրել են, նկատի են ունեցել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր